Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հայաստանի դեմ նորանոր «պապկաներ» են ավելանում

Հայաստանի դեմ նորանոր «պապկաներ» են ավելանում
07.02.2025 | 12:23

Հայաստանի հետ «խաղաղ» բանակցություններ վարող Ադրբեջանում ընթացող «դատավարության» ժամանակ, գործով դատախազի շուրթերով, հիմնական սլաքն ուղղվել է Հայաստանին, իսկ բուն գործով անձինք, մեծ առումով, ներկայացվում են որպես իրագործողներ:

Ի սկզբանե պարզ էր, որ Բաքվի նպատակը ոչ այնքան գերեվարության մեջ հայտնված 23 հայերն էին, որքան նրանց մասնակցությամբ «դատավարությամբ» Հայաստանի դեմ նոր օպերացիայի իրագործումը:

Պատահական չէր, որ առաջին նիստերից, Ադրբեջանն առաջին պլան բերեց Գյանջայի օդանավակայանի ուղղությամբ իրականացված հրթիռակոծման հանգամանքը, այն «ցուցմունքներով» վերագրելով Հայաստանի իշխանությանը:

Հետայսու էլ, ողջ պրոցեսն ու «դատավճիռն» այս տրամաբանության շուրջ է լինելու` Հայաստանի շուրջ օղակը սեղմելու, «ագրեսորի» և «օկուպանտի» պիտակն ամուր կպցնելու համար:

Ի դեպ, Ադրբեջանը եղածով չի սահմանափակվելու: Հետագայում այդ «դատավճռի» հիման վրա Ադրբեջանը 2-րդ,

3-րդ, 4-րդ քայլն է անելու ու այդպես շարունակ, քանի դրա հնարավորությունը ունի և չեղած իրողությունները որպես փաստ կարողանում է ծառայեցնել տարբեր նպատակների:

Մինչ փաշինյանական թիմը տարբեր հակահայ ձևակերպումներով շողոքորթում և ծառայություններ է մատուցում Թուրքիային ու Ադրբեջանին, Հայաստանի դեմ նորանոր «պապկաներ» են ավելանում:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2360

Մեկնաբանություններ